Մխիթար սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեական առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն:

Պարոն կաղամբ

Մի անգամ կաղամբը որոշեց մեքենա նստի և ճամփորդի։ Մեքենան նրան տարավ մի մեծ խանութ։ Խանութում գտնվող տատիկը շատ հավանեց կաղամբին և որոշեց գնել և իր հետ տուն տանել։ Տատիկի փոքրիկ տնակում բնակվում էին նաև բազուկը, գազարը, ծաղկակաղաբը։ Նրանք՝ ծաղկակաղաբը ու կաղամբը ընկերացա ու սկսեցին պարել։

Եզն ու ճանճը

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած: Նա շատ տխրեց, քանի որ ճանճը խանգարում էր իրեն։ Նա ճանճին ասաց, որ գնա։ Ճանճը նրան պատասխանեց։

-Դու գնա․ դու որ գնաս, ես էլ քո հետ կգնամ։

Դեղին տերևը

Դեղին տերևը մի անգամ գնաց ճամփորդելու։ Մի ուրիշ տերև խոսոմ էր նրա հետ։

—Ու՞ր ես գնում Դեղին տերև։

—Գնում եմ տեսնեմ, թե ու՞ր են թռչում բոլուր տերևները։

—Արի միասին գնանք—ասաց մյուս տերևը և նրանք  շարունակեցին  ճանապարհը միասին։  Քիչ հետո  նրանք հասան գետնին, որտեղ նրանց սպասում էին հազարավոր ուրիշ տերևներ։