Մխիթար սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեական առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն:

Պարոն կաղամբ

Մի անգամ կաղամբը որոշեց մեքենա նստի և ճամփորդի։ Մեքենան նրան տարավ մի մեծ խանութ։ Խանութում գտնվող տատիկը շատ հավանեց կաղամբին և որոշեց գնել և իր հետ տուն տանել։ Տատիկի փոքրիկ տնակում բնակվում էին նաև բազուկը, գազարը, ծաղկակաղաբը։ Նրանք՝ ծաղկակաղաբը ու կաղամբը ընկերացա ու սկսեցին պարել։

Եզն ու ճանճը

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած: Նա շատ տխրեց, քանի որ ճանճը խանգարում էր իրեն։ Նա ճանճին ասաց, որ գնա։ Ճանճը նրան պատասխանեց։

-Դու գնա․ դու որ գնաս, ես էլ քո հետ կգնամ։

Դեղին տերևը

Դեղին տերևը մի անգամ գնաց ճամփորդելու։ Մի ուրիշ տերև խոսոմ էր նրա հետ։

—Ու՞ր ես գնում Դեղին տերև։

—Գնում եմ տեսնեմ, թե ու՞ր են թռչում բոլուր տերևները։

—Արի միասին գնանք—ասաց մյուս տերևը և նրանք  շարունակեցին  ճանապարհը միասին։  Քիչ հետո  նրանք հասան գետնին, որտեղ նրանց սպասում էին հազարավոր ուրիշ տերևներ։

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԹՌՉՈՒՆԸ

իմ սիրելի թռչունը արծիվն է

Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններեն։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ գաճաճ արծիվտափաստանային արծիվգերեզմանարծիվմեծ շահնարծիվփոքր շահնարծիվքարարծիվջրարծիվօձակեր արծիվսպիտակապոչ արծիվ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։ Երբեմն նրանց անվանում եմ հիմա թռչուններ

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Հայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվմեծ շահնարծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանարծիվսպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։